BMW ընկերությունը ծրագրել է գերմանական ապրանքանիշի էլեկտրամոբիլների համար մարտկոցների ստեղծման նոր կենտրոն հիմնել: Նախագիծը կարժենա 200 մլն եվրո, կստեղծվի 200 աշխատատեղ, հայտնում է Autonews-ը՝ վկայակոչելով կոնցեռնի մամուլի ծառայությանը:
Կենտրոնն իր աշխատանքը կսկսի 2019 թվականին Մյունխենում:
25025 թվականին BMW-ն ընդամենը 25 նոր «կանաչ» մոդել կթողարկի, որոնցից 12-ը կունենան ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքեր: Ընկերությունից նշել են, որ կշարունակեն լրացուցիչ ներդրումներ կատարել իրենց ձեռնարկությունների արդիականացման համար, որոնք 2020 թվականին պետք է սկսեն ավտոմեքենաներ թողարկել ցանկացած տեսակի ուժային ագրեգատով՝ ներառյալ հիբրիդային եւ ամբողջությամբ էլեկտրական:




























