Արիզոնայում հաջորդ տարվա հունվարին Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի 1954 թվականի  բրիտանական լեգենդար Jaguar D-Type Works սպորտային մեքենան

Նույն թվականին մեքենան մասնակցել է «Լե Մանի 24 ժամին»: Այն վարել են Սըր Սթիրլինգ Մոսը եւ Փիթեր Ուոքերը: Մեքենայի մոտավոր գինը 12-15 մլն դոլար է, հաղորդում է Motor-ը:

Այս մեքենան ավելի ուշ Լե Մանի ամենահայտնի ճանապարհի վրա՝ Mulsanne Straight-ին, արագության ռեկորդ էր սահամնել: Մեքենան ժամում մինչեւ 274 կմ արագություն էր զարգացրել: