Lamborghini ընկերությունը ներկայացրել է Urus- ի շարքային տարբերակը, որը ավտոարտադրողը անվանում է SUV-ի առաջին ներկայացուցիչ: Autentews.ru-ի փոխանցմամբ՝ Bentley Bentayga-ից ավելի հզոր եւ արագ նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել իտալական Սանտ Ագատ Բոլոնզեի հատուկ իրադարձության ժամանակ:
Lamborghini Urus-ի ընդհանուր երկարությունը 5112 մմ է, լայնությունը` 2016 մմ, իսկ բարձրությունը՝ 1638 մմ: Անիվների հիմքի չափը 3003 մմ է: Բեռնախցիկի ծավալը կազմում է 616 լիտր, իսկ հետեւի նստատեղերը հանելով՝ այն կավելանա մինչեւ 1596 լիտր:
Ավտոմեքենայի քաշը կազմում էր 2,200 կգ:
Lamborghini Urus-ն ի վիճակի է տեղից մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել 3.6 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում 305 կմ է:


































