Ամերիկյան Samson Motors ստարտափը հաջորդ տարի Switchblade սպորտքարի փորձարկումները կանցկացնի, որին ընկերությունում անվանմում են «աշխարհի առաջին թռչող սպորտքար», հաղորդում է Autonews-ը:
Երկտեղանի սարքը հագեցած է ծալովի թեւերով եւ հանովի պոչով:
Ցամաքային ռեժիմում ավտոմեքենայի երկարությունը 5,1 մետր է, լայնությունը՝ 1,8: Թռիչքին նախապատրաստելուց հետո երկարությունը հասնում է 6,1 մետրի, իսկ թեւերի բացվածքը հավասար է 8,2 մետրի: Switchblade-ը կշռում է 794 կգ:
Samson Switchblade-ը հագեցած է190 ձիաուժով 1,6-լիտր բենզինային V4 շարժիչով:




























