Լոնդոնում 70-ամյա թոշակառուն առանց տեսանելի պատճառների  հանկարծակի այրվել է, որի հետեւանքով այրվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ջոն Նոլանը քայլում էր Լոնդոնի հյուսիսում գտնվող փողոցում, երբ անցորդները նկատել էին, որ տղամարդը այրվում է: Նրանցից ոմանք փորձել են մարել կրակը, իսկ մյուսները արտակարգ իրավիճակների ծառայություններին են կանչել:

Թոշակառուն հոսպիտալացվել է երրորդ աստիճանի այրվածքներով:  Հաջորդ օրը Նոլանը մահացել է:

Ոստիկանները չեն կարողանում պարզել այրվելու պատճառը: Ըստ նրանց տվյալների՝ Նոլանը օրինակելի քաղաքացի է եղել եւ դժվար թե որեւէ մեկի հետ տարաձայնություններ ունենար: