Սան Ֆրանցիսկոյի ծոցում  լողող տղամարդը ձեռքի  լուրջ վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ ծովային առյուծը հարձակվել էր նրա վրա:

 Այս մասին հաղորդում է Us.one-ն՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությանը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի ցերեկը, Aquatic Park-ի տարածքում:

Հայտնի չէ՝ ինչով կվերջանար միջադեպը, եթե տուժողին մարդիկ չտեսնեին: Նրանք 56-ամյա լողորդին դուրս են հանել ջրից: Պարզվել է, որ ծովային առյուծը ուժեղ կծել է նրան: