Հայ հասարակությունն, իրականում, Թուրքիայի խորապես չի ճանաչում եւ վերջինիս՝ Թուրքիայի  երկաթյա դիվանագիտության մասին պատկերացումները ընդամենը միֆերի շարքից են: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց թուրքագետ Ռ. Մելքոնյանը:

«Նույնիսկ այն, որ 2-րդ համաշխարհայինից հետո հայկական հողերը չվերադարձվեցին, ոչ թե թուրքական դիվանագիտության հաղթանակն էր, այլ Ստալինի գործոնն էր գերակա այստեղ»,-նշեց նա: