Հաջորդ տարվա հունվարին BHauction  աճուրդում վաճառքի կհանվի 2002 թվականի արտադրության Nissan Skyline GT-R V-Spec II Nür մակնիշի սպորտային մեքենան  ընդամենը տասը կիլոմետր վազքով, հաղորդում է motor.ru-ն:

Ավտոմեքենան, որը նույնիսկ պահպանել է նստատեղերի գործարանային փաթեթավորումը, վաճառքի կհանվի Տոկիոյի ավտոսրահում:

Վաճառքի հանված մեքենան  Nür ձեւափոխմամբ արտադրվել է սահմանափակ քանակով՝ 1000 օրինակով։

Ստանդարտ ավտոմեքենաներից այն տարբերվում է խիստ իջեցված կախոցով, ամբողջական քարշակների մշակված համակարգով, աէրոդինամիկայի լրացուցիչ տարրերով եւ կարբոնային կապոտով, ինչպես նաեւ էկրանին առկա վարկյանաչափով ու կողային պարամետրերի ու երկայնական արագացման տվյալների ցուցադրմամբ։