Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր դեկտեմբերի 17-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկի գույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08։49-ին: Այրվել է տան գույքը՝ մասամբ։