Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 17-ին, ժամը 21:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» եկեղեցու մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել` 21:40-ին: Այրվել է վագոն-տնակի ներսի երեսպատումը (մոտ 36 քմ):