Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ստուգում է դեռահասի՝ լոգարանում iPhone-ի լիցքավորման սարքից էլեկտրահարման արդյունքում վրա հասած մահվան հանգամանքները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդել է Մոսկվայի՝ ՌԴ Գլխավոր քննչական բաժնի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, դեկտեմբերի 16-ի գիշերը Նիկուլինո թաղամասի բնակելի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հարազատները հայտնաբերել են առանց կյանքի նշանների 16-ամյա տղային:
«Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը՝ տղան տեղում մահացել է: Դեռահասի մարմնի վիզուալ ուսումնասիրության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել», - նշել է քննչական բաժնի ներկայացուցիչը:
Ըստ նախնական տվյալների՝ տղան մահացել է էլեկտրահարման արդյունքում, երբ փորձել է վարդակից հանել բջջային հեռախոսի լիցքավորման սարքը:
Մահվան ճշգրիտ պատճառը հաստատելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:



























