Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանությունան աշխատակից Ռեբեքա Դայքսը դեկտեմբերի 17-ին սպանված է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC- ին եւ Լիբանանի ոստիկանությունը:
Դիվանագետի մարմինը հայտնաբերվել է ճանապարհի եզրին: Դայքսին բռնաբարել, ապա խեղդել են: Ինչպես նշում է BBC- ն, դիվանագետը աշխատում էր Բեյրութում 2017 թվականի հունվարից՝ որպես Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության ծրագրերի ղեկավար: Լիբանանի իրավապահ մարմինները հետաքննում են դիվանագետի մահվան հանգամանքները:




























