Brabus-ը ներկայացրել է հատուկ փոփոխված Smart Fortwo մեքենան, որը ստեղծվել է Sunseeker ընկերության հետ համատեղ: Նորույթը սահմանափակ քանակությամբ կթողարկվի՝ ընդամենը 10 մոդել: Մեքենան 59.9 հազար եվրո կարժենա, հաղորդում է Motor-ը:
Մեքենան կունենա մուգ կապույն գույն: Մեքենայի սրահը պատված կլինի կաթնագույն կաշվով, հատակը՝ փայտով:
Այն հագեցած է 0,9 լիտր ծավալով 125 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Զրոյից մինչեւ ժամում 50 կիլոմետր մեքենան կարող է զարգացնել 2,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 175 կմ է:




























