Կալանավորում խափանման միջոցը էականորեն կնվազի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ներկայումս պատրաստվում է քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, որով նախատեսվում է կալանավորումը հնարավորինս քիչ օգտագործել որպես խափանման միջոց եւ այլընտրանքային խափանման միջոցներ օգտագործել. «Հետագայում պրոբացիայի ծառայությունը իրականացնելու է նաեւ տնային կալանք խափանման միջոցը, վարչական վերահսկողություն խափանման միջոցը, որոնք արդեն քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսված է: Կալանավորման կիրառումը էականորեն կնվազի»,-ընդգծեց փոխնախարարը:




























