Ռուսական էստրադայի վետերան Ալլա Պուգաչովային սրտի անոթների ստենտավորման վիրահատություն են արել:
Սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիայի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երգչուհին գտնվում է առանձին հիվանդասենյակում: Վիրահատությունը հերթական է եղել: Նրան վիրահատել են կենտրոնի առաջատար մասնագետները: «ՌԻԱ Նովոստին» հիշեցնում է, որ սրտի անոթների նեղացման դեմ վիրահատություններ Պուգաչովան նախկինում էլ է տարել:




























