Երեւանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. դպրոցի աշխատակիցների աշխատավարձների ստացման համար բանկերում առկա հաշվեհամարների վրա ԴԱՀԿ ծառայության կողմից դրվել է արգելանք, ինչի հետեւանքով մի շարք աշխատակիցներ աշխատավարձերը ստացել են ուշացումներով:
Հերմինե Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվելու է Երեւանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:




























