Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Ասատուր Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ կես ժամ առաջ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է անհայտ անձի դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: