Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 17-ամյա Անի Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ համալսարանի ստուգման գրքույկը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ քայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























