Հունվարի կեսին Barrett-Jackson աճուրդում վաճառքի կհանվի փոփոխված Ferrari 308 GTS-ը, որը պատկանել է ամերիկացի Ջորջ Բարիսին, հաղորդում է Motor-ը:
Բարիսը մեքենան գնել է 1978-ին եւ անմիջապես որոշել է լրացնել այն: Սպորտքարը դարձել է ոսկեշագանակագույն՝ իտալական դրոշի գույների գծերով:
Բացի այդ սպորտքարի ինտերյերն է փոփոխվել: Մեքենայում կա NEC հեռախոս, Sony հեռուստացույց, Kenwood աուդիո համակարգ, հետեւի տեսախցիկ եւ հատուկ ստեղնաշար՝ համակարգի ծածկագիրը մուտք անելու համար:
Մեքենայի վազքընթացը 12,8 հազար կմ է:




























