Ֆրանսիական Le Monde կայքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանջը ճանաչել է տարվա մարդ` թերթի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով:
WikiLeaks հիմնադրի օգտին քվեարկել են ընթերցողների 56,2 տոկոսը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոյի օգտին՝ 22,3 տոկոսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի օգտին՝ միայն 6,9 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ ավելի վաղ Time հանդեսը, չնայած ինտերնետային քվեարկությանը, որում հաղթել էր Ասանջը, տարվա մարդ էր ճանաչել Ցուկերբերգին:



























