Քալիֆորնիայի Big Limos ստուդիան, որը սովորական մեքենաները փոխակերպում  է լիմուզինների, eBay-ում օնլայն աճուրդի է հանել աշխարհում առաջին (վաճառողի խնդրանքով) երկարացված էլեկտրոմեքենան՝  Tesla Model S-ը:Այս մասին հայտնում է Motor-ը։

Նկարագրության մեջ նշված է,  որ մեքենան կառուցված է 2015 թ. S S85 մոդելի հիման վրա: Այս  լիֆթբեքը հագեցած է 382 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով եւ 85 կվ/ժամ հզորությամբ մարտկոցով:

Լիմուզինի հավաքված է 90 տոկոսով, իսկ վազքը կազմում է 241 կիլոմոտր։ Այս տարվա ապրիլին Big Limos-ը լիմուզինի արժեքը գնահատել է 200 000 դոլար: