ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է 1974 թվականի արտադրության Lancia Stratos HF Stradale կուպեն: Սա թողարկված 492 նմուշներից 44-րդն է: Աճուրդում, որի ժամանակ 22 դրույք է կատարվել, մեքենան վաճառվել է 475 հազար դոլարով, հայտնում է Motor.ru-ն:     

Այս նմուշը հավաքվել է 1974 թվականի հուլիսի 1-ին, սակայն առաջին անգամ հաշվառվել է 1977-ի հուլիսին: Առաջին տերն այն 20 հազար կմ է վարել, որից հետո 1980-ին վաճառվել է երկրորդ տիրոջը: Գրեթե 40 տարի մեքենան Իտալիայում է գտնվել, որից հետո ԱՄՆ է ուղարկվել:

Ավտոմեքենան ունի 2,4-լիտրանոց բենզինային V6 շարժիչ: Նոր շարժիչի հզորությունը կազմել է 190 ձիաուժ: Այն զուգակցում է 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ:

2015-ի դեկտեմբերին վաճառքի է դրվել մեկ այլ «Սթրաթոս» կապույտ ավտոմեքենա՝ 44 հազար կմ վազքով: Այն գնահատվել էր 490 հազար դոլար: