Հունվարին Gooding & Company-ի աճուրդում հազվագյուտ Ferrari 250 GT Series I Cabriolet-ը վաճառքի կհանվի: Նախատեսվում է ավտոմեքենայի համար առնվազն 7.5-8 մլն դոլար ստանալ, հաղորդում է Motor-ը:
Մեքենայի առաջին սեփականատերը եղել է Սաուդյան արքայազն Մուհամմեդ բին Ֆազալը, որը Կալիֆորնիայի քոլեջում ուսանելու տարիներին ավտոշոուի ժամանակ գնել էր մեքենան:
Վերջին 40 տարիներին մեքենան Ջոն Քլինարդի հավաքածուում էր, որը այն վերանորոգել էր եւ բերել օրիգինալ վիճակի:
Ferrari 250 GT Series I Cabriolet-ի ընդամենը 41 օրինակ է թողարկվել:




























