News Asia  սինգապուրյան գործակալությունը հրապարակել է երկրի  փոքր հայ համայնքի ոչ նյութական ժառանգությանը, այդ թվում՝  մշակույթի ու սովորույթների պահպանմանը նվիրված լայնածավալ հոդված:

Հոդվածում նշվում է, որ այս պահին համայնքը բաղկացած է ընդամենը 60 մարդուց, որոնք տոներին հավաքվում են տեղի հայկական եկեղեցում:

Հայ համայնքը Սինգապուրի ոչ նյութական մշակութային ժառանգության օրինակներից մեկն է: Հաջորդ տարվա ապրիլին երկիրը նախատեսում է սկսել երկրի մշակութային, այդ թվում՝ ոչ նյութական ժառանգության պահպանման ծրագիր: Ծրագիրը ներառում է համապատասխան ցուցակի կազմում, եւ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի  դատին հանձնելը։

Այս իմաստով հայ համայնքը ակնկալում է, որ իր ձայնը եւս լսելի կլինի: Գեւորգ Սարգսյանի եւ նրա կնոջ գլխավորած հայկական համույթը տարվա ընթացքում մի քանի համերգներով է հանդես եկել: Սարգսյանը հույս ունի, որ հայկական թանգարան եւ պատկերասրահ կբացվի այստեղ: «Մենք քիչ ենք, բայց մենք մեր ներդրումն ենք կատարում պատմությանը մեջ: Այն տեսանելի կամ ճանաչված չէ, բայց կա»,-ասել է Սարգսյանը: