Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը «վատը չի»:

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավագանու այս տարվա վերջին նիստից հետո, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, Տարոն Մարգարյանը նշեց. «Եթե տոնածառն է մնացել քննարկման առարկա, դա նորմալ է, կենտրոնական տոնածառը փոխելու համար մեզ ահռելի գումարներ են հարկավոր, իսկ մենք այսօր անհրաժեշտ չենք գտնում այդքան մեծ գումար ծախսել, մենք բավարարվում ենք դրանով: Համոզված եմ, որ վատ տոնածառ չի եւ կարելի է էս տոնածառով էլ տոն պարգեւել երեւանցիներին եւ հյուրերին»:

Նշենք, որ արդեն երկար տարիներ Հանրապետության հրապարակում տեղադրվում է նույն տոնածառը: Շատ երեւանցիներ դժգոհում են, որ «անճաշակ» տոնածառ է եւ պահանջում են նորը տեղադրել: