Ըստ EV-Volumes շվեդական ընկերության կանխատեսումների՝ 2018 թվականի վերջին աշխարհի ճանապարհներին արդեն  5 միլիոն էլեկտրական մեքենա կլինի: Նրանց նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է պետական միջոցառումների եւ ավտոարտադրողների մրցակցության շնորհիվ, որոնք առաջարկում են լիարժեք էլեկտրական ավտոմեքենաների եւ հիբրիդների լայն տեսականի, հաղորդում է Guardian-ը:

Հայտնի բրենդներից բազմաթիվ նոր մոդելներ կստեղծվեն` սկսած ամենահայտնի Nissan Leaf էլեկտրական մեքենայի առաջադեմ տարբերակից մինչեւ Jaguar iPace: Եվ, չնայած արտադրական ճգնաժամին, ԱՄՆ-ում վարորդները վերջապես կստանան իրենց Tesla Model 3-ը:

Էլեկտրական մեքենաների ամենամեծ շուկան կմնա Չինաստանը:

Մինչեւ 2030 թվականը Toyota-ն նախատեսում է վաճառել մեկ միլիոն էլեկտրական մեքենա, իսկ Volkswagen- ը վստահ է, որ այդ նպատակին արդեն 2025-ին կհասնի:

 Ինչ վերաբերում է BMW-ին, ապա ընկերությունը ցանկանում է էլեկտրական մեքենաների նոր մոդելների քանակով Toyota-ից առաջ անցնել եւ 2025-ին 12 նման մոդել ներկայացնել: