«Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոստացել է թողարկել էլեկտրական փիքափ Model Y մոդելի քրոսովերից անմիջապես հետո: Այս մասին նա հայտարարել է իր թվիթերյան էջում՝ պատասխանելով սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, հաղորդում է Motor-ը:

Մասկը նաեւ նշել է, որ «ապագա փիքափի հիմնական տեխնոլոգիական եւ ոճային  տարրերը գրեթե հինգ տարի շարունակ ինքն ունեցել է մտքում»: Մեքենայի էսքիզը ընկերությունը ցույց էր տվել  Semi  տրակտորի  ներկայացման ժամանակ:

Նախնական տեղեկություններով՝  կոմպակտ Tesla Model Y մոդելի քրոսովերը կկառուցվի Model 3 սեդանի պլատֆորմի վրա: Միեւնույն ժամանակ, ընկերությունը կօգտագործի պարզեցված արտադրական գործընթաց եւ զգալիորեն կկրճատի ներքին էլեկտրահաղորդման ծավալը: Ակնկալվում է, որ նոր ապրանքատեսակը վաճառքի կհանվի  2019 թ. վերջին կամ 2020 թ. սկզբին:

Tesla Semi տրակտորը ներկայացվել է այս տարվա նոյեմբերին տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ: Մեկ  լիզքավորմամբ  մեքենան  կարելի է վարել մինչեւ 805 կմ: Տրակտորը հագեցած է չորս էլեկտրական շարժիչներով, որոնց հզորությունը  դեռեւս հայտնի  չէ: