Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների Սուրբ Ծնունդն ու Ամանորը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թրամփին ուղղված շնորհավորանքում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ երկխոսությունը անհրաժեշտ է գլոբալ մարտահրավերների համար պատասխաններ գտնելու համար:

Պուտինը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի պետական ինքնիշխանության պաշտպանության համար կշարունակի աջակցել»:

Վարչապետ Սինձո Աբեին ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ հաջորդ տարվա մայիսին Մոսկվայում սպասում է նրա այցին,  ինչպես նաեւ ՊՄՏՀ-ում:

Բացի այդ, Պուտինը շնորհավորել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

ՌԴ Նախագահը նշել է, որ անցնող տարի հնարավոր եղավ զգալի առաջընթաց արձանագրել երկկողմ համագործակցության զարգացման գործում: