Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա կինը՝ Ասման, Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով հանգստայն օրերից մեկը նվիրել են Հոմսում վիրավոր զինվորներին ւ նրանց ընտանիքներին այցելելու համար: SANA-ն հաղորդում է, որ այդ ուղեւորության ընթացքում նրանք ծանոթացել են տարածաշրջանում պատերազմի հաշմանդամներին օգնություն տրամադրելու ազգային ծրագրի իրականացման ընթացքին:

Նախագահն այցելել է սիրիական բանակի նախկին զինծառայողներ Միշել Տանուսի, Յասին Խուվեյրայի, Նաբիլ Իսխակի եւ Զախուր Սլեյիտի ընտանիքներին:

Ծանր վիրավորում ստացած այս զինծառայողները, կարողացել են բուժումից հետո վերադառնալ աշխատավորական գործունեությանը: Նրանք Ասադին եւ նրա կնոջը շնորհակալություն են հայտնել ցուցաբերած հոգատարության եւ նյութական աջակցության համար:

SANA-ի տվյալներով` Սիրիայում զոհված «Հայրենիքի համար տուժածների» ծրագրի իրականացման ընթացքում օգնություն է տրամադրվել 1625 հաշմանդամների ընտանիքներին: