Նիգերիայում տիվ ժողովրդի հողագործական բնակավայրերի վրա ֆուլանիի անասնապահների հարձակման հետեւանքով առնվազն 21 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել: Վկայակոչելով Բենուեի նահանգապետ Սամուել Օրտոմային՝ այս մասին հայտնել է The Guardian-ը:
Նահանգապետի խոսքով՝ երկուշաբթի եւ երեքշաբթի հարձակման են ենթարկվել Գումա եւ Լոգո բնակավայրերը: Նիգերիայի միջին գոտու մի շարք նահանգներում նստակյաց գյուղացիների վրա Ֆուլանիի անասնապահների պարբերական հարձակումները Բենուե նահանգի իշխանություններին ստիպել են օրենք ընդունել, որով անասունների արածեցումը սահմանափակվում է հատուկ տաածքներում: Այն ուժի մեջ է մտել 2017 թվականի նոեմբերի 1-ից՝ հարուցելով քոչվոր անասնապահություն վարող ֆուլանի ժողովրդի դժգոհությունը, որոնք ընդունված միջոցառումներն իրենց համայնքի նկատմամբ խտրական են համարում:
Նիգերիայում անասնապահների եւ հողագործների միջեւ բախումների հետեւանքով ամեն տարի մոտ 2 հազար մարդ է զոհվում: Փորձագետները հակամարտության հիմնական պատճառն են համարում Նիգերիայի հյուսիսի ամայացումը, որը հանգեցնում արոտատեղիների կրճատման եւ անասնապահներին հարկադրում դեպի հարավ տեղաշարժվել: Տեղական նստակյաց հողագործները, որնց մեծ մասը քրիստոնյաներ են, ֆուլանիին մեղադրում են նաեւ Նիգերիան իսլամացնելու փորձերի մեջ:



























