Թրամփի օրոք Միացյալ Նահանգները ընդունել է 29022 փաստական, ինչը վերջին 15 տարիների կտրվածքով ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով USA Today թերթը եւ ԱՄՆ պետքարտուղարության տվյալները։
Պարբերականի փոխանցմամբ, «վերջին անգամ նման ցածր ցուցանիշ գրանցվել է 2002 թվականին», երբ զգալիորեն դանդաղել էին օրինական միգրացիոն հոսքերը Վաշինգթոնում եւ Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։
«Հետագայում նախագահնր Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի օրոք փախստականներ ընդունելու քվոտաները տատանվել են տարեկան 70-80 հազար սահմաններում։ 2016 թվականին ԱՄՆ-ում այդ ծրագրով, որը տարածվում է իրենց երկրներում քաղաքական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող անձանց վրա, ներգաղթել է 94,8 հազար մարդ»,- գրել է թերթը։
Թերթը հիշեցնում է, որ Թրամփը դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր խստացնել միգրացիան քաղաքականությունը։ 2015 թվականի դեկտեմբերին նա նույնիսկ կողմ էր արտահայտվել, որպեսզի ամբողջությամբ փակվի մահմեդականների մուտքը ԱՄՆ, քանի դեռ չի հաջողվել պարզել, թե ինչու են իսլամի հետեւորդներն այդպես ատում ամերիկացիներին։
ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց (2017-ի հունվարի 20) արդեն մեկ շաբաթ անց Թրամփը փաստաթուղթ է ստորագրել ուղղված «ԱՄՆ ներսում հասարակական անվտանգության ամրապնդմանը»։ Այն տախատեսում էր դադարեցնել փախստականների ընդունումը 120 օրով՝ վերլուծելու համար բռնի տեղահանվածների տվյալների ստուգման գործող ընթացակարգերը։
Թրամփը հայտարարել էր, որ փախստականների անվան տակ երկիր են ներթափանցում ահաբեկիչները։ Հոկտեմբերին նա մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է 2018-ի ֆինանսական տարում (այն սկսվել է հոկտեմբերի 1-ից) ընդունել մինչեւ 45 հազար փախստական։
Միաժամանակ, ըստ USA Today-ի սահմանափակող կարգեր են սահմանվել, որոնք փաստացի զրկել են ԱՄՆ մուտք գործել 11 երկրների քաղաքացիների, որոնց թվում են Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբիան, Մալին, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Հարավային Սուդանը, Սիրիան եւ Եմենը։




























