Ադրբեջանից եւ Դաղստանից ներգաղթյալները դեկտեմբերի 26-ին զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվայի Տիմիրյազեւյան ապրանքային շուկայում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել կռիվը: Հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի պատճառ է եղել պարտքը, որ վաճառականներից մեկը հրաժարվել է վերադարձնել մյուսին:

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել կռվի առավել ակտիվ երկու մասնակիցների: Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա ադրբեջանցին վզի կտրող վերք է ստացել, իսկ նրա 40-ամյա հայրենակիցը հոսպիտալացվել է փակ գանգ-ուղեղային վնասվածքով: