Հայ-թուրքական գործընթացի այսպիսի շարունակությունը կանխեց մի բան, որը, հայտնի չէ,թե ինչ կարող էր նշանակել Հայաստանի համար։
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը։
Նրա խոսքով, գործընթացի այս վիճակը թեեւ ժամանակավոր բնույթ է կրում, սակայն կարելի է դրական գնահատել։
Անդրադառնալով վերջին օրերի տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ պատգամավորը նշեց. «Չի կարելի, որ անպատժելի եւ անձեռնմխելի մարդիկ այլեւս այսպիսի ինքնավստահությամբ ապրեն։ Այս երեւույթները միշտ եղել եւ լինելու են։ Ես նման դեպքերը որեւէ երկրի համար ճակատագրական եւ կողմնորոշիչ չեմ համարի։ Սա ինձ համար ապագային նայելու ելակետ չէ»,- նկատեց Ռուզան Առաքելյանը։
Նա միաժամանակ, անդրադառնալով 2010-ին գրանցված արտագաղթի միտումներին, ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում մեղադրել երկրից հեռացող ոչ մի մարդու։ «Սակայն հավատն իր մեջ նվազեցնող մարդն է իր բախտն այլ երկրներում որոնում»,- ամփոփեց Առաքելյանը։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























