ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ եւ շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաեւ այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները:
Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաեւ այն, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով հագեցած գործարան եւ իր ավանդույթներն ունեցող ամուր կոլեկտիվ:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





























