Նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանատունը։

Դեսպանատունը նաեւ խնդրել էր արձագանքել, եթե որեւէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին։

Նշենք, որ Պրահայի կենտրոնում շաբաթ  երեկոյան հրդեհ է բռնկվել Eurostars David չորս աստղանի հյուրանոցում, հաղորդվում է 2 զոհի եւ մոտ 40 վիրավորի մասին։

«Հայտարարվել է երրորդ աստիճանի բարդության հրդեհի մասին, չորրորդը հայտարարվում  է միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Դեպքի վայրում աշխատում են բոլոր քաղաքներիի հրշեջ վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կամավորները: Հյուրանոցից տարհանվում են հյուրերը: Կան տվյալներ երկու մահացածների եւ մոտ 40 վիրավորների մասին, նրանց թվում երկուսը մեր գործընկերներն են», - ասել է քաղաքային հրշեջ ծառայության ներկայացուցիչ Պետր Կոլոուխը:

Eurostars David-ը գտնվում է Նապլավնի փողոցում` Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Մասարակ հրապարակի մոտ: Հրդեհի ժամանակ հյուրանոցում եղել է մոտ 50 մարդ: