Թբիլիսիում առաջին էրոտիկ ցուցահանդեսը չի անցել առանց էքսցեսների: Ցուցահանդեսի հենց աշխատանքի ժամաակ անհայտ անձինք գողացել են «Կինը փրփուրի մեջ» բրոնզե քանդակը, կարողանալով հաջողությամբ շրջանցել ազդանշանային համակարգը:
Քանդակի հեղինակ Լեւան Վարդոնասիձեն հայտարարել է, որ 15 կգ-անոց բրոնզե քանդակը ոչ մի մարդ չէր կարող տեղափոխել: Նա հայտարարել է, որ գողացված էքսպոնատն արժե մի քանի հազար եվրո, հաղորդում է Trend-ը:
Անհանգստացած հեղինակը ցուցահանդեսից հանել է իր մյուս երկու քանդակները: Վարդոնասիձեն վախենում է, որ այդ երկու ստեղծագործությունները եւս կարող են անհետանալ:
Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փնտրում է գողերին:





























