Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը եւ կանադացի դիզայներ, կինոռեժիսոր նրա զուգընկերը՝ Դեվիդ Ֆերնիշը, որդեգրել են սուրոգադ մոր կողմից իրենց համար լույս աշխարհ բերված երեխային, գրում է ամերիկյան US Weekly պարբերականը։

Զաքարի Ջեքսոն Լիվոն Ֆերնիշ-Ջոն (Zachary Jackson Levon Furnish-John) անունով  տղան դարձել է միասեռական զույգի առաջին երեխան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք երջանիկ ենք: Զաքարին առողջ է եւ իրեն լավ է զգում, մենք երջանիկ ծնողներ ենք եւ հպարտ ենք դրանով»,- ասված է Ջոնի եւ Ֆերնիշի համատեղ հայտարարության մեջ։

Էլթոն Ջոնը եւ 43-ամյա Ֆերնիշը միասին են ապրում արդեն 17 տարի. նրանք իրենց հարաբերություներն օրինականացրել են 2005-ին։