Անդրադառնալով Գերասիմ ալավերդյանին գյուղնախարարի պաշտոնից հետ կանչելու հարցին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենք քննարկել են ոլորտում արձանագրված անկումը եւ եզրակացրել, որ այն մեծապես պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով եւ բնակլիմայական պայմաններով:
«ՉԻ»-ն այս փաստը հետեւյալկերպ է մեկնաբանում. «Երեք իրար ճիշտ հասկանանք: Փաստորեն, Գերասիմ Ալավերդյանին պաշտոնանկ են արել, որովհետեւ տարին երաշտ է եղել, եւ համարյա անձրեւ չի եկել: Կամ էլ՝ ՕԵԿ-ում «քաղաքական որոշում է ընդունվել» այն մասին, որ անձամբ Գերասիմ Ալավերդյանն է մեղավոր բնակլիմայական անբարենպաստ պայմաննորի համար: Նա երեւի պիտի հայտնի մուլտֆիլմի հերոսի նման վերցներ անձրեւանոցը, պահեր գլխավորեւում, քայլեր դաշտերով, ժամանակ առ ժամանակ վերեւ նայեր եւ ասեր. «կարծես թե անձրեւ է գալու»: Կամ էլ պետք է ծառը բարձրանար եւ «я тучка, тучка, тучка, я вовсе не Герас» երգը երգեր: Այսպես թե այնպես, ՕԵԿ քվոտայով նշանակվելիք հաջոդ նախարարը, կարծում ենք, ավելի շրջահայաց կգտնվի: Մանավանդ որ գանգրահեր ամպերը սովորաբար ավելի անձրեւաբեր են լինում:





























