ԵՊՀ ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում տեղի ունեցած ակադեմիկոսների ընտրության ժամանակ չի ընտրվել ակադեմիկոս, հայտնում է թերթը: Պատմություն մասնագիտության համար առաջադրված էին ակադեմիկոսի 4 թեկնածուներ՝ հայտնի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Վլադիմիր Ղազախեցյանը եւ Արամ Սիմոնյանը։

Այսօր ԳԱԱ Ընդհանուր ժողովում այս մասնագիտության գծով քվեարկություն տեղի չի ունենա։ Այն, որ ԵՊՀ ռեկտորն ակադեմիկոս չդարձավ, թերեւս շատերի համար անակնկալ էր։ Տեղեկություններ կային, որ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ազատվել Սիմոնյանից եւ ռեկտորի արտահերթ ընտրություններ նշանակել։ ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն էլ համարվում է նրա եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։