Kia ընկերությունը մանրամասներ է հրապարակել Rio GT-Line «սպորտային» հեչբեքի վերաբերյալ: Նորույթն ունի T-GDi տուրբոշարժիչ, առաջին անգամ կներկայացվի ընթացիկ տարվա մարտին Ժնեւի ավտոսրահում, փոխանցում է Motor-ը:
Rio GT-Line-ը ստանդարտ մեքենաներից տարբերվում է 17-դյույմանոց անվասկավառակներով, ռադիատորի սեւ փայլուն ճաղավանդակով, լուսադիոդային հակամառախուղային լուսարձակներով եւ կրկնակի արտաժայթքումով:
Kia Rio GT-Line-ը նախապես կունենա միայն 120 ձիաուժ հզորության 1.0 տուրբոշարժիչ եւ վեցաստիճամի «մեխանիկա»: Ավելի ուշ հեչբեքի համար հասանելի կլինեն 1,25 եւ 1,4 լիտր տարողությամբ մթնոլորտայինները, ինչպես նաեւ յոթաստիճանի «ռոբոտը»՝ 2 կցորդմամբ:






























