World Car of the Year (WCOTY) միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչմանը հավակնող 10 թեկնածուների ցանկը, հաղորդում է Autonews-ը: 

Ցանկում ներառված են Alfa Romeo Giulia, BMW X3, Kia Stinger, Land Rover Discovery, Mazda CX-5, Nissan LEAF, Range Rover Velar, Toyota Camry, Volkswagen T-Roc եւ Volvo XC60 մեքենաները:

Բացի այդ ավանդաբար ընտրվելու են «Քաղաքային մեքենան», «Ներկայացուցչական մեքենա», «Սպորտային մեքենա», «Կանաչ մեքենան» եւ «Լավագույն դիզայն» անվանակարգերում լավագույն ավտոմեքենաները:

Նախորդ տարվա մրցույթի հաղթողն է եղել Jaguar F-Pace քրոսովերը, որը ձայների քանակով գերազանցել է Audi Q5-ին եւ Volkswagen Tiguan- ին: