Hyundai ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի Santa Fe քրոսովերի լուսանկարը, որում ներկայացված է մոդելի պրոֆիլը: Նորույթի նորամուտը տեղի կունենա մարտին Ժնեւի ավտոսրահում, հայտնում է Motor-ը:
Ավտոարտադրողը չորրորդ սերնդի ամենագնացի մասին տեխնիկական ոչ մի մանրամասն չի հաղորդել: Ընկերությունից միայն նշել են, որ այն կունենա երկրորդ շարքի նստատեղերի վրա մոռացված ուղեւորների նախազգուշացման համակարգ, ինչպես նաեւ հետընթաց գնալիս լայնակի ընթացող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ՝ ավտոմատ արգելակման գործառույթով:
Առայժմ հայտնի չէ, թե քրոսովերը որ պլատֆորմում կկառուցվի եւ ինչ շարժիչներ կունենա:




























