ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը ամենահիասքանչ տղամարդկանց ցուցակում, հաղորդում է ամերիկյան USA Today թերթի կայքը՝ հղում անելով «Գելափ» հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հետ համատեղ անցկացված հարցման արդյունքներին:
«Ամենահիասքանչ տղամարդկանց» վարկանիշում երկրորդ տեղը բաժին է հասել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին, իսկ երրորդ տեղը՝ մեկ այլ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կազմվել է նաեւ ամենահիասքանչ կանանց ցանկը: Ըստ այդմ, ամերիկացիներն առաջին տեղը հատկացրել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նա այս վարկանիշում առաջին տեղում է արդեն 9 տարի շարունակ:




























