Volkswagen ընկերությանը մեղադրել են կենդանիներին անմարդկային փորձարկումների ենթարկելու մեջ: Արտադրողի դեմ ամերիկյան դատարան ներկայացված հայցի մեջ նշված է, որ այն ֆինանսավորել է մի փորձարկում, որի ժամանակ հերմետիկ փակված խցում գտնվող եւ մուլտֆիլմեր դիտող 10 կապիկներ շնչել են Volkswagen Beetle դիզելային մեքենայի արտանետած գազերը, հաղորդում է Motor-ը։
Փարձարկումն իրականացվել է Շնչակառական հիվանդությունների հետազոտական ինստիտուտի կողմից Ալբուկերկեում տեղակայված լաբորատորիայում Շրջակա միջավայրի եւ առողջության վրա տրանսպորտի ազդեցության ուսումնասիրության եվրոպական խմբի պատվերով։ Այս փորձարկման համար, բացի Volkswagen-ից, դրամական միջոցներ են հատկացրել նաեւ Daimler-ը եւ BMW-ն։
Փորձարկման նպատակն էր ապացուցել, որ ժամանակակից դիզելային շարժիչները շատ ավելի անվտանգ եւ մաքուր են, քան դրանց նախորդները:




























