Lotus ընկերության նախկին ղեկավար Դենի Բահարին պատկանող իտալական Ares Design ընկերությունը հայտարարել է Project Pony անվանումը ստացած նախագծի մասին, փոխանցում է Autonews-ը։
Այն կլինի ժամանակակից Ferrari GTC4 Lusso-ի հիմքի վրա կառուցված ավտոմեքենա, սակայն կունենա դասական Ferrari-ի որոշ գծեր։
Ares Design-ը արդեն հրապարակել է նորույթի դիզայնի էսքիզները։ Արտաքին կուպեի նախագծման ժամանակ կօգտագործվեն երեք դասական Ferrari-ների՝ 365 GT42+2, 400 եւ 412 ոճային տարրեր։
Ares Pony-ին հագեցած կլինի 6,3 լիտր տարողությամբ V12 մթնոլորտային շարժիչով։ Մեքենայի դինամիկական մանրամասները դեռ հայտնի չեն։




























