Airbus-ի ստորաբաժանումներից A³ ընկերությունը, որը տեղակայված Է ԱՄՆ-ում, անօդաչու թռչող տաքսու հաջող փորձարկումներ Է անցկացրել: Նման փոխադրամիջոցի ստեղծման նախագիծը կոչվում Է Vahana, տեղեկացնում Է Motor-ը:

Թեստերն անցկացվել են ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փենդլթոնի պոլիգոնում: Հունվարի 31-ին թռչող սարքը բարձրացել Է հինգ մետր եւ այդ բարձրության վրա գտնվել 53 վայրկյան: Փետրվարի 1-ին սարքի նախատիպը նույնը կրկնել է:

Ընկերությունում նշել են, որ սարքը կատարել Է ինքնավար ռեժիմի բոլոր վարժությունները: Փորձարկումների հաջորդ փուլում նա պետք Է ոչ միայն պարզապես օդ բարձրանա, այլեւ թռչի մի որոշ տարածություն: