Փետրվարի 2-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Կողբացու փողոցի թիվ 1Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ալմաստ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: