Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կկազմակերպի Ամանորյա երեկույթ՝ աստղերի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը, օլիգարխի և նրա ընկերուհի Դարյա Ժուկովայի մեկամյա որդու համար Ձմեռ Պապու  դերը կկատարի հայտնի դերասան Բեն Սթիլերը: Հյուրերի առջև ելույթ կունենա ամերիկյան Black Eyed Peas խումբը, որի անդամներից մեկը WILL.I.AM-ը միլիարդատերի 18-ամյա դստեր՝ Աննայի ընկերն է:

Որոշ տեղեկություններով, Աբրամովիչի Ամանորյա ծախսերը կազմել են մի քանի միլիոն դոլար (որոշ լրատվամիջոցներ նշում են ռեկորդային գումար՝ 5 մլն դոլար): Երեկույթը կանցկացվի  օլիգարխի Կարիբյան կղզիներում գտնվող առանձնատանը, որտեղ կան լողավազաններ, բազմաթիվ բունգալոներ, որտեղից բացվում են գեղատեսիլ տեսարան դեպի օվկիանոս:

Հիշեցնենք, որ Աբրամովիչը 2010 թվականը դիմավորել է Ամերիկայի կղզիներից մեկում՝ Ասպեն լեռնագնացային առողջարանում, հայտնում է «Clomu.ru» պորտալը: