Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի թիվ 10 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 06:57-ին:

Այրվել է երկհարկանի տունն (105 քմ) ամբողջությամբ: