Alfa Romeo-ն ներկայացրել է Giulietta-ի «սպորտային» տարբերակը, մեքենան ստացել է նոր Sport լրակազմը, հաղորդում է իտալական ավտոարտադրողը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Sport տարբերակն ունի 17 դյույմանոց անիվային դիսկեր, կարմրավուն աերոդինամիկ թափք եւ հարուստ լրակազմ:

 Alfa Romeo Giulietta Sport-ը կարելի է նաեւ Misano Blue գույնով պատվիրել, որը նախկինում հասանելի էր միայն Alfa Romeo Giulia Veloce-ի համար:

Մեքենայի «սպորտային» տարբերակը հասանելի է երկու 120 ձիաուժ շարժիչներով՝ 1.4 լիտր բենզինայիյն տուրբոշարժիչով եւ 1.6 լիտր տուրբոդիզելով: